-
18.12.2020|
17:01
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՊՀ ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները 2019-ից ամեն ինչ արել են հարցի խաղաղ կարգավորմանը միտված բանակցային գործընթացը տապալելու համար:
-
18.12.2020|
16:57
Անկարայի նկատմամբ հնարավոր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվեն` կախված մարտին Թուրքիայի վերաբերյալ ԵՄ գնահատման զեկույցի արդյունքներից Kathimerini-ին անանունության պայմանով հայտնել է ԵՄ աղբյուրներից մեկը:
-
18.12.2020|
16:54
Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է՝ որպես Ադրբեջանի պատմական տարածք:
-
18.12.2020|
16:49
30 զրահամեքենա և ռազմական բեռնատար թուրքական զորքերի շարասյան կազմում հինգշաբթի շարժվել են Սիրիայի սահմանից դեպի Իդլիբ նահանգի հարավային շրջաններ՝ հայտնում է «El Nashra» պորտալը:
-
18.12.2020|
16:48
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը:
-
18.12.2020|
16:47
ՌԴ-ից մարդասիրական բեռով 15 բեռնատար է ժամանել Լեռնային Ղարաբաղի բնակավայրեր՝ ընդհանուր 80 տոննա քաշով: ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂՀ բաշխման կետեր. 15 բեռնատար շարժվել է դեպի Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան:
-
18.12.2020|
16:46
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դեմոկրատական և հանրապետական առաջնորդները հայտարարել են, որ Թուրքիայի «սադրիչ պահվածքը» խաթարում է նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
-
18.12.2020|
16:45
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը զգուշորեն լավատեսություն է առաջացնում՝ РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է ճգնաժամային իրավիճակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օպերատիվ գործունեության ղեկավար Պասկալ Հունդտը:
-
18.12.2020|
16:41
ՌԴ անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Հայաստան ։ Նրան դիմավորել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
-
18.12.2020|
16:40
Ադրբեջանը Վրաստանին արտոնյալ պայմաններով 200 միլիոն խորանարդ մետր գազ կվաճառի՝ հայտնում են Վրաստանի պաշտոնական աղբյուրները։