... Զուլֆուգարովն առաջ է քաշում Հայաստանից «օկուպացիայի շրջանում» «ադրբեջանական տարածքների և ընդերքի» շահագործման համար փոխհատուցում պահանջելու ծրագիրը: Լինի դա միջազգային դատարանի, թե մեկ այլ միջոցով:
Ի դեպ, զուգահեռ առաջ է քաշվում Հայաստան հարյուր հազարավոր ադրբեջանական թուրքերի «վերադարձի» թեման:
Շշմեցուցիչ է այն, որ Հայաստանի օրվա իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, ոչ մի կոնտր-պահանջ չեն առաջադրում՝ առնվազն փակելու համար նման հարցերի արծարծումը:
Օրինակ, երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները դնեն հարյուր հազարավոր հայերի՝ Բաքու և այլ բնակավայրեր, իրենց տները վերադառնալու վերաբերյալ հարցը: Դեռ չենք խոսում Արցախի հայության՝ իր պատմական բնօրրան-հայրենիք վերադառնալու և ապրելու առանցքային ու ամեն ինչից վեր գտնվող բնական իրավունքի մասին:
Երբևէ լսե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերություններում առաջ քաշի ավելի քան 3,5 միլիոն հայության՝ սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկվելու և նրանցից ավելի քան 1,5 միլիոնի ֆիզիկական ոչնչացման, կարճ ասած՝ Հայոց ցեղասպանության հետ կապված հարցը:
Ո՞վ պահանջի, Նիկոլ Փաշինյա՞նը, ոճրագործ Էրդողանի գիրքը երջանկությամբ կրծքին սեղմո՞ղը:
Էլ չասած այն մասին, որ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա ավելի փոքր տրամաչափի ներկայացուցիչները պարբերաբար խիստ թափանցիկ ակնարկներ են անում՝ նպատակ ունենալով ուրանալ Հայոց ցեղասպանությունը:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ