ԵՊՀ-ում ստեղծել են «ԵՊՀ-ի բարեկամներ» հիմնադրամը և որոշել են ԱՄՆ-ից գումար հավաքել:
Ընդ որում, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ասում է` «սատարելով ԵՊՀ-ին` դուք աջակցում եք Հայաստանին»:
Թե ինչու է ԵՊՀ-ին գումար անհրաժեշտ և ինչ կապ ունի այդ գումարը Հայաստանի հետ, անհայտ է:
Մի բան է պարզ` ԵՊՀ-ին մեծ գումար է անհրաժեշտ և ոչ թե մասերով, այլ ամբողջությամբ` սկուտեղի վրա:
Ժամանակին այսպիսի իրավիճակում էր հայտնվել Օստապ Բենդերը, սակայն վերջինս շուտ հասկացավ լեյտենանտ Շմիդտի որդու դերի մանրությունը և սկսեց միլիոնատեր փնտրել:
Ըստ այդմ, այնպես, ինչպես Օստապ Բենդերը, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն պետք է գումար փնտրի ոչ թե ԱՄՆ-ի բազմամիլիոնանոց բնակիչների, այլ ամերիկյան ինչ-որ միլիոնատերի գրպանում:
Իսկ, ԱՄՆ-ում միլիոնատերեր շատ կան: Օրինակ` Թրամփ Դոնալդը: Վերջինիս արտասովոր կերպարը հնարավորություն կտա այսրոպեական Հ.Հ-ին «սկուտեղի վրա» մեծ գումար ստանալ:
Ի դեպ, հենց այդպես վարվեց Թրամփի նախկին զուգընկերուհի Էլիզաբեթ Ջին Քերոլը, որը վերջինիս հաղթեց դատարանում և մեծ գումար կորզեց:
Եվ, ուրեմն, ի գործ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ