ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Վայելքի սեղան

Վայելքի սեղան
28.06.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 28

Զուր չանցավ կրթության ու վարժանքի այս ժամանակը: Ընկճման, ճնշումի ու անկման ժամանակն անցավ, եկել է ժամանակը պայծառորեն արտահայտվելու:

Նոր ուրախությամբ ու զվարթությամբ է լցվում ձեր կյանքը: Իրոք Ես ձեզ համար պատրաստել եմ վայելքի մի գեղեցիկ սեղան:

Ընտիր բարիքների մի վայելուչ սեղան:

Ձեր սրտի խորքից զգում եք, որ արդեն հորդում է ձեր բաժակը. «Անշուշտ ողորմությունն ու բարությունը մեզ հետ կլինեն` մեր կյանքի բոլոր օրերին, և մենք Տիրոջ տան մեջ կբնակվենք հավիտյան»:

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ