Փոթորիկներից բզկտված մի առագաստ,
ամեհի ջրերում մոլորված մի ղեկ,
աննավապետ ընթացք, որ յուրաքանչյուր պահի
կարող է ընդհատվել խութերին բախվելիս:
Եվ հրաշք մի աներկրային,
համառ մի ճակատագիր,
որ արդեն հազար տարի
անհավասար մարտի է բերում
տարեկից, թե նոր բոլոր հարևաններիդ,
և միշտ էլ ապրելու միակ իրավունքը
թողնում քեզ:
Օ, իմ հող,
թող ոչ ոք հրաշքն այս
շարունակվոց աներկրային շնորհ չհամարի,
քանզի այն
փառքի որսորդ հերոսներդ են արի
միշտ էլ իրենց արյան գնով
քեզ պարգևել:
Վահագն Մարտիրոսյան
15.03.22,