«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Էս երկրում վաղուց դադարել են տոները տոն լինելուց

Էս երկրում վաղուց դադարել են տոները տոն լինելուց
08.03.2024 | 13:03

Այս պատկերն ունեցած երկրի ՄԻՊ-ն ու ՆԳ նախարարը կանանց տոնն են շնորհավորում, խոսում կանանց իրավունքների պաշտպանությունից։ Այս պատկերի համար ոչ մի հաստագլուխ բերետավոր չի պատժվել, դեռ մի բան էլ ծնողների վրա էին գործ բացել:

Էս երկրում վաղուց դադարել են տոները տոն լինելուց։ Ամեն բան ապականվել է, պղծվել։ Էս թանձր մթնոլորտում դժվար է ուղեղն անջատել ու ձևացնել, թե ամեն բան առաջվանն է։

Ես շատ ճռճռան բառեր չեմ գրի, պարզապես բոլոր պահանջատեր մայրերին ու քույրերին իրենց վրեժի ծարավի հագեցում եմ մաղթում, իրենց անսահման ուժ ու առողջություն եմ մաղթում, որ տեսնեն էն պայքարի վերջը, որը սկսել են իրենց զավակները։

Այս պատկերն ունեցող երկրում ձևացնել ու ասել, որ կանանց իրավունքները պաշտպանված են, ցինիկություն է։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2704

Մեկնաբանություններ