Ժամանակին Քոչարյան Ռոբերտն իրավական ոլորտը հարստացրեց հանճարեղ կարգականոնով:
Ըստ ՀՀ երկրորդ նախագահի, պարզագույն իրավական գործերը պետք է կրեն «ուչաստկովիի գործ» անվանումը:
ՈՒրեմն, 2021 թ. սեպտեմբերի 28-ին, դիմումիս համաձայն, ԵՊՀ-ի հետ դադարեցրի աշխատանքային հարաբերությունները (հաջորդ օրը փոշմանեցի):
Սակայն, տեսնելով դիմումս, ԵՊՀ ռեկտորի այնրոպեական ժ.պ. Հ.Հ.-ն այնքան էր ուրախացել, որ, ի խախտումն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, հաջորդ իսկ օրը հեռացման հրաման էր ստորագրել և վերջնահաշվարկ փոխանցել:
Սա Քոչարյան Ռոբերտի ասած դասական «ուչաստկովիի գործ է», քանզի ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նման դեպքերում գործատուից պահանջում է աշխատողի հետ հարաբերությունները դադարեցնել 3-օրյա ժամկետում:
Ինչևէ, դիմեցի դատարան:
Հայցս լիարժեք բավարարվեց:
Այժմ ԵՊՀ-ն պարտավոր է վերականգնել ինձ նախկին աշխատանքում, վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարը և էլի շատ բան է պարտավոր:
Ինչու՞ ԵՊՀ-ն հերթական անգամ խայտառակվեց:
Որովհետև, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն ոչ միայն չի սիրում, այլև նախանձելի համառությամբ խախտում է օրենքները:
Որովհետև, ԵՊՀ-ին դատարանում ներկայացնում է մեկը, ով 5 էջում թույլ է տալիս 117 սխալ (44 ուղղագրական, 61 կետադրական, 12 այլ բնույթի):
Ի վերջո, որովհետև, դատարանում իմ շահերը պաշտպանում էր Fidelis Law Firm փաստաբանական գրասենյակի փաստաբան Luisa Hovhannisyan-ը, ինչպես նաև Varazdat Harutyunyan-ը և այլոք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
ՀԳ1.
Այլևս չխայտառակվելու նպատակով, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ին խորհուրդ կտամ բարիդրացիական հարաբերություններ հաստատել և ինձ հետ համապարփակ «խաղաղության պայմանագիր» կնքել:
ՀԳ2.
Այլևս չխայտառակվելու նպատակով, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ին խորհուրդ կտամ օգտվել Fidelis Law Firm փաստաբանական գրասենյակի ծառայություններից: