Եթե Ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչու՞ են կառուցել հայկական եկեղեցիներ։
Կամ ու՞ր էր Ադրբեջանը, երբ 4-րդ դարում Արցախում վանք էր կառուցվում:
ՈՒ էս ամենին գումարած Ք.ա. կառուցված Տիգրանակերտը:
Հիշատակենք թշնամուն հանձնված հոգևոր արժեքներից մի քանիսի անունները:
*Գանձասարի վանք (4-րդ դար) և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238):
*Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար):
*Ամարասի վանք (4-րդ դար):
*Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար):
*Գտչավանք (4-13-րդ դար):
Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս:
*Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար):
*Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար):
*Հացի Բռի եկեղեցի (7-17 դար):
*Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար):
*Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար):
*Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար):
*Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար):
*Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար):
*Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ դար):
*Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար):
*Խոթավանք (12-13-րդ դար):
*Քարվաճառի Սուրբ Աստվածածին կուսանաց անապատ (12-13-րդ դար):
*Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար):
*Մսմնայի Շոշկավանք Սուրբ Աստվածածին (13-րդ դար):
*Հոռեկա վանք (13-րդ դար):
*Կավաքավանք (14-րդ դար):
*Ավետարանոց Սուրբ Գայանե կուսանաց անապատ (1616):
*Հադրութի Սուրբ Հարություն (1621):
*Փիրումաշեն (1641):
*Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651):
*Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654):
*Շոշի Նոր եկեղեցի (1655):
*Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658):
*Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658):
*Հակի Սուրբ Մինաս (1673):
*Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676):
*Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ Աստվածածին (1682):
*Երիցմանկանց վանք (1691):
*Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694):
*Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար):
*Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար):
*Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար):
*Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736):
*Խնածախի Սուրբ Աստվածածին (1740):
*Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար):
*Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար):
*Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843):
*Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847):
*Ննգիի Սուրբ Աստվածածին (1853):
*Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857):
*Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860):
*Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862):
*Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887):
*Աշանի Սուրբ Աստվածածին (1896):
*Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898):
*Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898):
Կարինե ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՖԲ էջից