«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Եթե ստացվի արևմտյան սցենարը

Եթե ստացվի արևմտյան սցենարը
10.12.2023 | 06:55

Ակներև է, որ Արևմուտք-Նիկոլ-Ալիև նոր պայմանավորվածության կա, դրանով պայմանավորված եղավ առաջին ժեստը՝ գերիների փոխանակման ձևով. նպատակը Նիկոլի և Արևմուտքի կշիռն ու հեղինակությունը բարձրացնելն է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ:

Մինչ այս հայտարարությունն ուշագրավ, բայց ոչ զարմանալի այլ լուր էլ տարածվեց. Ալիևը հայտարարեց արտահերթ նախագահական ընտրությունների մասին, նշելով օրը՝ փետրվարի 7:

Ալիևն ընտրություններով ավելի է ամրացնելու իր իշխանությունը և լեգիտիմացնելու է Արցախի անեքսիան՝ պատրաստվելով նոր պատերազմի Հայաստանի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջան» անցաբառով:

Արևմուտքի կողմից Հայաստանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանելու նպատակը քաղաքական դաշտի հակառուսականացումն է, որն Ադրբեջանին քարտ բլանշ կտա անկաշկանդ գործելու՝ հիմք հանդիսանալով Ռուսաստանին հանել տարածաշրջանից կամ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել՝ տարածաշրջանը թաղելով արյան մեջ:

Պետք չէ մոռանալ ամենակարևորը՝ Ռուսաստանում 1917-ի դեկտեմբերը չէ, 2023-ի դեկտեմբերն է, և արտաքին աշխարհից «մեկուսացված» Ռուսաստանը՝ ի դեմս Պուտինի, ամենաբարձր ընդունելության է արժանանում արևմտյան աշխարհի ազդեցության գոտիներում: Եվ ինչպես բազմիցս ապացուցվել է, Հայաստանի հակառուսականությունից տուժում են հայն ու Հայաստանը, օգտվում՝ թշնամիները:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ