Միջանցք ստանալուն ուղղված Ադրբեջանի մարտավարությունը կերպափոխման է ենթարկվել, և հիմա Բաքուն փորձում է խաղարկել արտաքին դերակատարների հանգամանքը։
Մինչ Բաքվից կհայտարարեն, թե կորցրել են հետաքրքրությունը, Թուրքիայից ջերմեռանդորեն պահանջում են, սպառնում են... Այժմ գործին միանում է երկրորդ դերակատարը` Ռուսաստանը, որի ԱԳ ներկայացուցիչը, հղում կատարելով եռակողմ հայտարարության 9-րդ կետին, հայտարարում է, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը պետք է ապահովեն երթևեկության անվտանգությունը։
Սակայն, ցավոք, մոռացության են մատնել նույն հայտարարության 6-րդ կետի տապալումը, Արցախի օկուպացիան։ Ընդ որում, այս բոլորի տապալումը ինքնին առ ոչինչ է դարձրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անկախ նրանից, թե կողմերը քանի անգամ կհայտարարեն, որ հավատարիմ են մնում եռակողմ հայտարարության դրույթներին։
Էստեղ միայն պետք է հավելել, որ առնվազն այս դրվագով Ռուսաստանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից և Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականության շահառու։
Հ.Գ. Արևմտամետներին` չոգևորվել, Արևմուտքն էլ իր հերթին Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականության շահառու է։
Արա Պողոսյան