Համո Սահյանն այսպիսի տողեր ունի`
-Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
ՈՒ չի պակասի աշխարհում ոչինչ,
Մի լույս կմարի հինգերորդ հարկում
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ:
Մի՛ կարծեք, թե Հայաստան պետության մահով ինչ-որ բան կփոխվի աշխարհում:
Պարզապես… ՄԱԿ-ի գրասենյակի առջևից մի դրոշ կիջեցվի մի երեկո ու վե՛րջ:
Դե՛ն նետեք, ավելին, սպանե՛ք հրաշքի սպասման սին հույսերը:
Իջե՛ք ռեալ իրականության դժնդակ գետնի վրա:
Ընկալեք իրականությունը, որպեսզի գտնվի հետագա ապրելու ճանապարհը...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ