«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Հազարներին հանձնեցին հողին ու շարունակեցին վեր ընկած մնալ իրենց բարձր աթոռներին

Հազարներին հանձնեցին հողին ու շարունակեցին վեր ընկած մնալ իրենց բարձր աթոռներին
10.10.2023 | 10:30

Հայաստանը չէր ճանաչում Արցախի անկախությունը: Բանակցում էին հողերն հանձնելու համար, բայց ներսում նկարագրում էին, թե ինչպես են հող հանձնողին հանձնելու հողին:

Վերջում սարքեցին դավադիր պատերազմը, հազարներին հանձնեցին հողին ու շարունակեցին վեր ընկած մնալ իրենց բարձր աթոռներին:

ՈՒ այս ամենի գլխավոր մեղավոր կարգվեց սպիտակ թուրքը (ռուսը), ինչպես նաև՝ հայկական պետության գլխավոր թշնամի, հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչ ՝ հրեան:

Այս մտածելակերպով ի՞նչ պետություն:

Մի հատ մեծ վուլկանալիզացիա բացեք՝ աշխատացրեք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Հային պետք է փրկել հայի կառավարումից:

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ