ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մենք դարձանք ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի խաղաղասիրական քաղաքականության կենդանի զոհը (բացեմ ևս մեկ փակագիծ)

Մենք դարձանք ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի խաղաղասիրական քաղաքականության կենդանի զոհը  (բացեմ ևս մեկ փակագիծ)
09.10.2023 | 20:37

Շատերն են նախատում, որ իմ հրապարակած մտքերն իրենց համար երկարաշունչ են, անհասկանալի ու ժամանակավրեպ։

Չեմ բացառում:

Բայց ուզում եմ պատճառն իմանաք, ու եթե կարող եք՝ մեր սխալները չկրկնեք։

Վերջին հաշվով շատերիդ տեսանելի եմ ձախողված հայտնի քաղաքական գործիչի կերպարով։

Աստված հեռու պահի սերունդներիս։

Իմ քաղաքական գործունեության մայրամուտի նախօրեին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշեց վերջնականապես բացել աչքերս։ Նրա թեթև ձեռքով աննախադեպ բան տեղի ունեցավ՝ երկու անգամ անունս հայտնվեց ՀՀ-ից ՆԱՏՕ -ի սեմինարներին գործուղվող պատգամավորների ցուցակում։

Լուսանկարն առաջինից է՝ Բրյուսելում գտնվող կենտրոնակայանի տարածքում պարտադիր արվող ամփոփիչ լուսանկարն է։

Կարճ, բայց բովանդակալից դասընթացներ են։ Գեներալներն ու պրոֆեսորները փոխեփոխ ապացուցում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքն այլևս ռազմական բլոկ չէ, այլ Երկրագնդի վրա խաղաղություն ու դրախտային կյանք տարածող միակ ուժը։

ՈՒժ եմ հասկացել, որովհետև գեներալները դասավանդում էին զինվորական, իսկ պրոֆեսորները կոկիկ քաղաքացիական հագուստներով։

Ոչ մի խոսք ընդդիմացողների, խանգարողների, տեռորիստների մասին: Իրենց ընտրած մասնակիցները դրանց լավ են ճանաչում։

Ես նույնպես, որովհետև մեծացել եմ ԽՍՀՄ - ՆԱՏՕ ամենախաղաղասեր համագործակցության՝ սառը պատերազմի դարաշրջանում ու դեռ մի բան էլ ավելին:

Գիտակից կյանքում զբաղվել եմ ԽՍՀՄ -ի խաղաղության գործիքակազմի ստեղծմամբ՝ դրա ռազմարդյունաբերական համալիրում։ Ավելին, ճակատագրի բերումով ակտիվ մասնակցել եմ չարիքի կայսրության կործանմանը։ Կապ չունի, թե ինչ «ազգայնական մոլորություններով»։

Հիշու՞մ եք ինչպես են ասում փորձառու ուսուցիչները` կրկնում եմ չհասկացողների (ղամմազների) համար»․

Շատ արագ հետևեց երկրորդ գործուղումը Պրահա։

Հաջորդը ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ վերջնագիրն էր՝ ներկայացված իր կողմից, համակարգի անունից ու տեղակալիս փոխանցմամբ:

Վաղեմի ընկերս ու տեղակալս այլ, վարդագույն փաթեթավորմամբ ու ընծայի ժապավենով էր այն ներկայացնում․ «Կուսակցության բարգավաճում, թե՞ ասպարեզից հեռացում»՝ պատշաճ հիմնավորումներով։

Ասում էր.

- Կարենին ու Վիգենին որ հանենք, մնացածին երկուսով կհամոզենք։ Բոլորիս համար էլ լավ կլինի։

ՆԱՏՕ-ն կամ Ռուսաստանն ընտրելը անիմաստ կլիներ, դրանք մերը չէին ու առանց մեզ էլ մի կերպ լեզու կգտնեին։

Ես ընտրեցի Կարենին ու Վիգենին։

Թող ինձ ներեն ընդհանուր գործին հավատարիմ մնացած մյուս ընկեր-զինակիցներս՝ վերջնագրում այդպես էր ձևակերպված։

ՍԻՄ-ի, «Իրավունքի» ու մեր ընդհանուր ծրագրերի համար մենք միասին պայքարեցիք ու անհավասար կռվում պարտվեցիք միասին։

Այսօր իմ տեսանելի պատկերը նույնքան է հստակ, որքան որ նախորդ «հստակ» համապատկերից առանձնացված իմ բաժինը (այս գրառման երկրորդ լուսանկարը)։

Իզուր մի՛ փնտրեք, այլևս չեք գտնելու առաջվա Հրանտին, Կարենին ու մյուսներին։

Ծնե՛ք, սնե՛ք, պաշտպանե՛ք, լսե՛ք ու հետևե՛ք, կերտե՛ք նորերին։

Մխիթարվեք նրանով, որ մենք կանք, իսկ Արթուր Բաղդասարյանները հերթով էլ չեն երևում։

Ասում են իմաստությունը ժամանակներով չի պայմանավորվում, նրա գործը Հավերժության հետ է։

Իմ տեսակը գերադասում է ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼԸ՝ Հավերժության հետ խաղաղ ննջելուց։

Իմ տեսակի ընտրությունն ավելի լայն է, գործել ու խոսել անգամ չհասկացված լինելով՝ քան հասկանալի փիլիսոփայել կյանքի մասին ու միայն դա գործ համարել։

Խոսքիս խորհուրդը ՀԱՐԱԶԱՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է։

Օտարի ընտրությունը հանձինս նրա հաղթանակների ու պարտությունների փուչ չէ։ Բայց քո ջանքերով օտարի հաղթանակների մի չնչին մասն է քոնը, իսկ պարտություններինը՝ իրենցից ավելին։

Մեկուսացման այլընտրանքը օտարի հետ արժանապատիվ ու փոխշահավետ համագործակցությունն է, որի հոտն անգամ չեմ զգում համատարած գարշահոտության մեջ։

Պետք է սերունդների մոտ ամրացնել ՄՏՔԻ, ՈԳՈՒ ՈՒ ԿԱՄՔԻ հզորությունը, որքան էլ, որ դա արագ հեշտ չտրվի։

Սա, նաև զոհված զինակիցների կյանքով ապրող մարդու ուղեցույց է, հանկարծ որպես կտակ չընդունե՛ք։

ԿՅԱՆՔԸ շարունակվում է քանի դեռ ողջ ենք։

ԱԶԳԻ ԿՅԱՆՔԸ պետք է շարունակվի, քանի դեռ ողջ է համայն մարդկությունը:

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5388

Մեկնաբանություններ