«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Պուտինը մատնանշեց իրական Պիղատոսին՝ ով արքայի հանդերձանքով օտարի տեղապահ է, ու վաղուց է լվացել ձեռքերը

Պուտինը մատնանշեց իրական Պիղատոսին՝ ով արքայի հանդերձանքով օտարի տեղապահ է, ու վաղուց է լվացել ձեռքերը
07.10.2023 | 13:19

Պուտինն արձանագրեց, որ ինքը չէ մեր Պիղատոսը, հանձինս մեզ մատնանշեց ամբոխին, որն իր Աստվածներին խաչելով ազատություն շնորհեց հանցագործ Բարաբային։

Պուտինի վերջին անդրադարձը (https://www.youtube.com/watch?v=hzF0ROffAgY)

շատ է նման ձեռքերը լվանալուն։ Բայց այդպես տեսնում են միայն վզից վերև շլացած, գոտկատեղից ցած ճողված անհատները, անկախ սոցիալական սանդղակում իրենց զբաղեցրած դիրքից։

Պուտինն արձանագրեց, որ ինքը չէ հայության Պիղատոսը։

Դրանով մատնանշեց իրական Պիղատոսին՝ ով արքայի հանդերձանքով օտարի տեղապահ է, ու վաղուց է լվացել ձեռքերը։

Դա ավելին է, քան Անդերսենի «արքան մերկ է» բնութագիրը, որի հետևորդները փորձում են իրենց ճաշակով հագցնել օտարի մերկ տեղապահին։

Պուտինից դժգոհողներ.

այսպիսին են բոլոր հմուտ դիվանագետները։ Նոր կորուստների գնով նրանց հերթով փորձելը հանցագործություն է ազգի նկատմամբ։

Նրանք կարող են փակ սենյակներում արժեքավոր խորհուդներ տալ, հայրաբար ապտակել, սպառնալ ու սիրաշահել։ Բայց այդ ամենը երբեք չի արձանագրվում։

Նրանք, ըստ էության, արձագանքում են, երբ տհաս գործընկերները ծուղակում հայտնվելով բացում են լափառոշ բերաններն ու միամիտ զագվածները այդ հիմքով անկեղծ հարցեր են տալիս.

Հանգիստ կեցվածքով ու ծաղրական երանգներով, միջազգային գործող նորմերի շրջանակներում մեկնաբանում են իրենց հանրահայտ խոսքերն ու գործերը։

Խելացի ու հմուտ մասնագետին քննադատելը, ուղղություն ցույց տալը, մեղադրելը, հաշիվ ներկայացնելը, աքլորանալն ու ցանկացած նմանատիպ արարք, առանձին անհատների ու խոշոր զանգվածների կողմից, միայն ու միայն սեփական տհասությունը դրսևորելու ամենացայտուն ձևն է։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ինձ քննադատող մի հրապարակումից

(https://www.4rd.am/news/targmanowtyan_djhvarowtyownnery/2020-11-02-3713?fbclid=IwAR2OraXlsnbAIYcIAy8fDC-SyTzg_FlD1ifR2RJXR4n_mFVga6CAWWZ2x3I)

Դիտվել է՝ 3330

Մեկնաբանություններ