Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Իլհամ Ալիևի ժառանգությունը

Իլհամ Ալիևի ժառանգությունը
04.10.2023 | 09:31

Փորձենք հնարավորինս անաչառ ու առանց պիտակավորումների վերլուծել ու կանխատեսել մոտալուտ ապագայում Ադրբեջանում տեղի ունենալիք զարգացումները։ Խոսքը մոտակա առնվազն 5-10 տարիների մասին է։

Իլհամ Ալիևը բոլոր շանսերն ուներ Հարավային Կովկասում խաղաղության գլխավոր ճարտարապետը դառնալու։ Սակայն պատերազմի ու խաղաղության միջև Իլհամ Ալիևը նախընտրեց անձնական ու ընտանեկան վրեժխնդրությունը՝ ի հաշիվ հազարավոր հայ ու ադրբեջանցի երիտասարդների կյանքերի։

Սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ամենահամեստ հաշվարկներով կորցրել է 400-500 զինվոր։ Վիրավորների թիվը էլ ավելի մեծ է։ Թվացյալ խնդիրը, որը Իլհամ Ալիևը կարծես թե լուծել է, իրականում բազմապատկել է, վերածելով Ադրբեջանը հսկա մի պիթոնի, որը մեծ ճիգերով կուլ է տվել խոշոր չափերով մի որս ու անշարժացել է։ Նման դեպքում անշարժացած պիթոնները կամ սատկում են արևահարումից, կամ հեշտ ավար են դառնում տարբեր փոքր ու մեծ գազանների համար։

Իլհամ Ալիևը, որն ադրբեջանական հասարակության կողմից ընդունվում է որպես հաղթանակած առաջնորդ, իրականում շատ մոտ ապագայի համար այդ նույն ադրբեջանական հասարակության համար մեծագույն ողբերգությունների վտանգավոր դուռն է բացել։ Եթե սեղմ ներկայացնենք մեր կանխատեսումները, ապա հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը անմահ չէ և շուտով կլինի առանց Իլհամ Ադրբեջան, ապա դժվար չէ կռահել, որ միահեծան ու մեկ ընտանիքի կառավարման սկզբունքով կառուցած ու քարացած պետական համակարգ ունեցող Ադրբեջանի նոր նախագահը առաջին հերթին պետք է ունենա նույն կարգավիճակն ու տիտղոսները, ինչ ունի հենց ինքը Իլհամ Ալիևը։ Այդպիսին է ադրբեջանական պետության մոդելը և դրա խոցելիության գլխավոր չափորոշիչը։

Իլհամ Ալիևն ադրբեջանական հասարակության համար չորս լրջագույն մարտահրավերներ է թողնելու մոտ ապագայում։ Դրանք են՝

- հարևան տերությունների պայքարը ադրբեջանական ժառանգության համար,

- ներքին արյունալի պայքար ֆինանսների ու հարստությունների վերաբաշխման համար,

- հատուցման գործողություններ Արցախում իրականացված էթնիկ զտման համար,

- իսլամական արմատականություն ու այդ հողի վրա հասարակության խիստ վտանգավոր բևեռացում։

Ներկա պահին ադրբեջանական բանակի հաջողություններով էյֆորիայի մեջ գտնվող ադրբեջանական հասարակության ներսում արդեն հնչում են հատուկենտ սթափ ձայներ ապագա աղետներից խուսափելու կոչերով, սակայն հակահայ ոգևորության աղմուկի մեջ այդ ձայները լսելի չեն։ Ադրբեջանում ամենևին չեն էլ պատկերացնում, որ ցանկացած նոր ագրեսիվ քայլ էլ ավելի մեծ էներգիա է կուտակելու դրան հակադարձելու համար։

Առայժմ Իլհամ Ալիևը չի ընտրում խաղաղությունը, շարունակաբար Ադրբեջան անունով պետության հետագա գոյությունը կցելով իր անհատական կերպարին ու բիոլոգիական ժամանակացույցին․․․

Ընդամենը ժամանակավոր ու վտանգավոր եղանակներով «լուծումներ» են տրվում խնդիրների, որոնք նորանոր ականների են վերածվելու ադրբեջանական պետության գոյության համար։

Արդյոք արժի՞ ոգևորվել Ադրբեջանի ապագայի համար նման դժգույն սցենար կանխորոշելով։

Ամենևին էլ ո՛չ։

Երկյուղ կա, որ մենք էլ մեր հերթին չենք նմանվի պոպկորն ուտող ու տեղի ունենալիք զարգացումներով հրճվող հանդիսատեսի․․․

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 5070

Մեկնաբանություններ