Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ռուբեն Վարդանյանի ու այլ կարևոր խնդիրների մասին

Ռուբեն Վարդանյանի ու այլ կարևոր խնդիրների մասին
01.10.2023 | 13:10

Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես «հակաահաբեկչական գործողություն»։ ՀՀ իշխանությունների հանցագործ թողտվությամբ՝ այդ ձևակերպումը մտավ միջազգային օրակարգ։

Ռուբեն Վարդանյանին էլ առաջադրվել է ահաբեկչության ֆինանսավորման մեղադանք։

30-ամյա հակամարտության ընթացքում երբևէ չի եղել «ահաբեկչություն» ձևակերպումը։ 26 տարի ԵԱՀԿ շրջանակներում, Մինսկի խմբի բանակցություններում երբևէ չի եղել տող «ահաբեկչական խնդրի» մասին։ Սա հակամարտություն է, ինքնորոշման պայքար, որտեղ ահաբեկիչ չի եղել։ Եվ սա արձանագրված է գերտերությունների նախագահների ստորագրությամբ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ տող չկա ահաբեկիչների մասին, և 2020-ից ռուսական խաղաղապահ առաքելությունը չէր կարող պաշտպանել «ահաբեկիչների»։

ՀՀ իշխանությունները դիտավորյալ ձայն չհանեցին և թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը, մենաշնորհային դիրքը։ Սա ավելի ուշ դառնալու է լուրջ քննության առարկա, բայց հիմա՝ այլ բանի մասին։

1. Ռուբեն Վարդանյանին առաջադրվել է «ահաբեկչության ֆինանսավորման» մասին մեղադանք։ 30-ամյա հակամարտության ընթացքում որևէ փաստաթղթում, որևէ հայտարարության մեջ, բանակցային որևէ ֆորմատում և միջազգային հանրության, գերտերությունների կողմից ստորագրված որևէ թղթում Արցախում ահաբեկիչ կամ ահաբեկչական խմբավորումների մասին խոսք չկա։ Հետևաբար՝ Ռ. Վարդանյանը չէր կարող ֆինանսավորել ահաբեկչություն։ Սա շատ կարևոր է միջազգային իրավական հարթության մեջ միջազգային պաշտպանությունը կազմակերպելու համար։

2. Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը ֆինանսավորել է բարեգործական ճաշարաններ, հղիների և հիվանդների տեղափոխում էլեկտրոմոբիլով, խաղաղ բնակչության համար ռմբապաստարանների կառուցում, եկեղեցիների նորոգում, չտաքացվող բնակարանները վառարաններով ու վառելափայտով ապահովելու և այլ հումանիստական ծավալուն ծրագրեր։

3. Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը փորձել է միջազգային հանրությանը, քաղաքակիրթ աշխարհին հասցնել շրջափակված աշխարհի ձայնը, մարդկությանը ներկայացնել խաղաղ բնակչության, կանանց, երեխաների, տարեցների անմարդկային զրկանքները։ Մեծապես նրա ջանքերով է հնարավոր եղել ազդեցիկ համաշխարհային լրատվամիջոցների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու գործիչների արձագանքը։

Կոնկրետ առաջարկներ

Ինչո՞ւ եմ այս վերոնշյալը թվարկում։ Հիմա հերթը մերն է։ Պետք է սկսել միջազգային ասպարեզում Ռ. Վարդանյանի շուրջ նախաձեռնություններ, բոլոր հնարավոր ազդեցիկ միջազգային մրցանակների համար առաջադրումը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ, Վ. Հավելի մրցանակ, Սախարովի անվան մրցանակ և այլն։

Աշխատանքի գրագետ կազմակերպման դեպքում մենք սա կարող ենք անել և լուրջ արդյունքներ ունենալ։ ՀՀ իշխանությունները խանգարելու են, բայց հայկական աշխարհի և մեր բարեկամների ջանքերով մենք սա կարող ենք անել՝ գրագետ աշխատելու դեպքում։ Հայաստանում կա այդ աշխատանքի ռեսուրսը։

Ռ. Վարդանյան. ֆիզիկական ա՞նձ, թե՞ գաղափար

Շատ կարևոր է Հայաստանում ճիշտ ընկալել խնդիրը։ Ռ. Վարդանյանին չի կարելի ընկալել և ներկայացնել զուտ որպես ֆիզիկական անձ։ Դա վիրավորական է հենց նրա համար և նեղացնում է հարցը։

Ռ. Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է։

Մարդը իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է թքած ունենալ փողի ու հարստության վրա, ու որ դա չէ կյանքում ամենակարևորը։ Որ կարելի է գնալ գիտակցված անձնազոհության՝ բարձր գաղափարների համար, որ կարելի է հավատալ ու մնալ մարդ՝ ամենաանմարդկային պայմաններում։ Որ կա հայրենիք, ժողովուրդ, Ամարաս, արժանապատվություն և այլ գաղափարներ, ու պաշտոնի շնորհիվ թալանած, դիզած փողով չէ կյանքը, կամ ողջ կյանքը դիզած գույքը կորցնելու վախով ապրելը։ Կյանքը նաև Նիկոլի նկարի տակ հոգեպես պպզած ապրելը չէ։ Պետությունը վարի տվածին «մեծարգո» ասելը չէ։

Վարդանյանի գաղափարը պետք է խթան դառնա, որ մենք սկսենք ավելի լավը դառնալ։ Կարո՞ղ ենք մեր նեխած, փողահոտ իրականությունը փոխել։

Կարծում եմ՝ շատերը կարող են։ Սա վերաբերում է նաև չկայացող հարթակին, որն անշուշտ կայանալու է։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ