«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հայաստանը շնչահեղձ է լինում թուրք-իսրայելա-ադրբեջանական գործակալական ցանցի ճիրաններում

Հայաստանը շնչահեղձ է լինում թուրք-իսրայելա-ադրբեջանական գործակալական ցանցի ճիրաններում
01.10.2023 | 10:32

Այն, ինչի մեջ «ժողովրդավարական արևմուտքը» ներքաշել է Հայաստանին, անթաքույց ցինիզմով կոչել է «անկախության և ինքնիշխանության համար» պայքար: Այդ «պայքարի» առաջին մասն ավարտվեց և բոլորս տեսանք արդյունքը և երկար-բարակ բացատրելու հարկ չկա:

Հիմա, Հայաստանում քաղցկեղի պես տարածված «արևմտյան»՝ նույն է, թե թուրք-իսրայելա-ադրբեջանական գործակալական ցանցը բերված է մարտական պատրաստականության ամենաբարձր վիճակի՝ անցնել կոնկրետ գործողությունների արմատախիլ անելու ռուսական ազդեցությունը Հայաստանում և «անկախության և ինքնիշխանության համար պայքարը» հասցնել տրամաբանական ավարտի:

Իսկ թե ինչ է սպասվում Հայաստանին այդ պայքարի ավարտին, նույնիսկ պատկերացնելն է սարսափելի : Արցախահայության տեղահանությունն ու ընդհանրապես այսօրվա վիճակը կդառնան «մանկական անմեղ խաղ» այն ամենի համեմատությամբ, ինչն սպասվում է Հայաստանին և հայ ազգին : Եվ ամենասարսափելին այն է, որ այդ ամենն արվելու է իրենց հայ կոչվողների ձեռքով՝ ինչպես Արցախի պարագայում էր:

Որ Հայաստանը շնչահեղձ է լինում «ժողովրդավարական արևմուտքի»՝ նույն է, թե թուրք-իսրայելա-ադրբեջանական գործակալական ցանցի ճիրաններում, միայն անմեղսունակը կարող է չտեսնել: Սա է իրականությունը և սրանից դուրս ամեն ինչ ընդամենը «արևմտյան ժողովրդավարական» թմրեցնող քնարական զեղում է՝ ողբերգական վերջաբանով:

Իրականությունն այն է, որ մեր Հայրենիքը մեր իսկ աչքի առաջ արդեն երեք տարի է բացահայտորեն կործանման են տանում «անկախության և ինքնիշխանության համար պայքարի» վերամբարձ անվան ներքո: Եվ այս օրհասական պահին դարձյալ շարունակել աջակցել Հայաստանում առկա իշխանությանը, որը ներդրվել է նույն այդ ցանցի միջոցով, և որը այդ ցանցի մի մասնիկն է միայն՝ և ոչ ավելին, նշանակում է լինել ազգադավ և հայրենադավ:

Ընդամենը և միայն :

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2965

Մեկնաբանություններ