«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իրավիճակը սրվելու է նաև Ռուսաստանի ազդեցության երեք գոտիներում

Իրավիճակը սրվելու է նաև Ռուսաստանի ազդեցության երեք գոտիներում
29.09.2023 | 12:12

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա» (Նիկոլ Փաշինյան):

Եթե սա իրականություն է դառնում, այն պատկերը, որին ականատես եղանք Արցախում, լինելու է ամբողջ Հայաստանում, մի տարբերությամբ` արցախահայերը դուրս գալու տեղ ունեին դեպի Հայաստան, մեր ծերերը, կանայք և երեխաները դուրս գալու տեղ չեն ունենալու, իսկ տղամարդիկ «հանուն ոչնչի» մինչև վերջին հայը տրամաբանությամբ կռվելու են` Ուկրաինայի օրինակով: «Մինչև վերջին հայը» կռիվը կապահովեն ամերիկացի և ֆրանսիացի զինվորականները, ինչպես հիմա անում են լեհերն Ուկրաինայում, թիկունքից հսկում են, որպեսզի ուկրաինացիները մինչև վերջ կռվեն:

Այս ամենի լինելիության հավանականությունը հասկանալու համար պետք է հետևել աշխարհաքաղաքական գործընթացներին:

Ավելի պարզ` եթե Ռուսաստանը պարտվում է, այս ամենն արագ իրականանում է, եթե հաղթում է` Արևմուտքն առնվազն կես դար անհետանում է տարածաշրջանից, իսկ նրա շահը սպասարկողներին սպասում է աֆղանական սցենարը:

Ռուսաստանի հաղթանակի և պարտության մասով. Ռուսաստանը միջուկային գերտերություն է, արտաքին ճակատով Ռուսաստանին հաղթելն անհնար է, մնում է ներսում «գունավոր հեղափոխությունը», որը գրեթե անհնար է, կապված Պուտինի բարձր ռեյտինգի հետ, բայց, ամեն դեպքում, Արևմուտքը դրան պատրաստվում է, որը սկսվելու է Ռուսաստանի նախագահական ընտրություններից (2024 թվականի մարտի 17) առաջ, ու` ոչ միայն Ռուսաստանում, իրավիճակը սրվելու է նաև Ռուսաստանի ազդեցության երեք գոտիներում:

Այս գործընթացներից է կախված նաև վերջին «աղմկահարույց» կալանավորումը:

Ռուսաստանի պարտության դեպքում՝ 4 ամիս, հաղթանակի դեպքում՝ շատ ցավոտ դատավճիռ:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ