Մենք, օգոստոսի 23-ից սկսած, բազմաթիվ կիլոմետրեր անցանք ու Երևանի բոլոր վարչական շրջաններում շփվեցինք մեր ժողովրդի հետ: Քարոզարշավով կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքը: Հիմա մայրաքաղաքից ակնկալում ենք ակտիվ մասնակցություն ընտրությանը: «Մայր Հայաստանի» հակառակորդը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է:
ՔՊ-ն վերարտադրվելու շանս չունի: Ընտրակեղծիքներին ու հնամաշ «տասովշիկներին» ապավինելը կպայթեցնի նրանց փչած վերջին փուչիկը, թե, իբր, ամեն ինչ ձախողել են, բայց փոխարենը ժողովրդավար են ու ոչ ընտրակեղծարար:
Կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրությանը և քվեարկել ընդդեմ պատերազմի, պարտության, կորուստների կուսակցության: Քվեարկել հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն Երևանի: Իսկ մինչև այդ հրավիրում եմ այսօր, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունենալիք հանրահավաքին:
Միացի՛ր, որ փոխենք:
Անդրանիկ Թևանյան