«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ի՞նչն է պակասում թշնամուն նորից ծնկի բերելու համար

Ի՞նչն է պակասում թշնամուն նորից ծնկի բերելու համար
30.08.2023 | 07:03

Պատերազմից ավելի սարսափելի բան կա՝ դա անզեն մորթվելն է։

«Յոթ-ութ ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել»…

Վերջին պատերազմում չի եղել մի դրվագ, երբ Ալիևի զինվորները դեմ առ դեմ դուրս գան մերոնց դեմ ու 1/10 հարաբերությամբ չսատկեն։ Եթե մարտական իրավիճակում այդ նույն 7-8 թուրքը դուրս գային Ալենի դեմ՝ հիմա իրենց էին քարշ տալով տանելու։

Ուկրաինական պատերազմը վերլուծող փորձագետները գրեթե միակարծիք են մեկ հարցում՝ մարտունակության ամենակարևոր գործոնը դեռ մնում է ստորաբաժանման մակարդակի մարտունակության կրիտերիան։ Ինչպես արդեն նշեցի՝ այս ամենակարևոր կրիտերիայով մենք թշնամու հետ 1/10 հարաբերության մեջ ենք։

Հարց է առաջանումէ՝ մեզ ի՞նչն է պակասում վերը նշված մեր պոտենցիալը ռեալիզացնելու և թշնամուն նորից ծնկի բերելու՝ այս անգամ գետնին տապալելու ու քաշ-քաշ անելու համար:

1. Միասնություն և համայն հայության ուժերի գերկենտրոնացում։

2. Գլխավոր հրամանատար, ով իրական դուխ կունենա ու «Ո՛չ մի քայլ հետ» հրաման կտա։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ