Հաճախ է քննարկման ասպարեզ նետվում այս կամ այն ուժային կենտրոնի տակ մտնելու և փրկվելու նարատիվը: Օրինակ՝ դուրս գանք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, վերացնենք ռուսների ռազմաբազան և, հայ-հույ, փրկությունը տեղ կհասնի: Անուններ չեմ ցանկանում տալ, բոլորդ նրանց տեսնում եք էկրաններին և համացանցային մեդիա տարածքում: Ուրեմն, հեռուստատեսությամբ դիտում եմ՝ ինչպես է ահավոր հրդեհից մոխրակույտի վերածվել Հավայան մի կղզի, հարյուրից ավելի մարդ է զոհվել, մարդիկ, բառիս բուն իմաստով, ապրելու ոչ մի պայման չունեն: Հրդեհից բավականին անց այստեղ է ժամանում ԱՄՆ-ի նախագահ Բայդենը, որը խոստանում է տուժածներից յուրաքանչյուրին 700 $ և… քնում է հանդիպման ժամանակ: Այն դեպքում, երբ պատերազմական ծախսերն ու օգնությունը Կիևի վարչակարգին արդեն անցնում են 100-110 միլիարդը: Տեսնես կա՞ որևէ հաշվարկ՝ որքան է ծախսվում մարդկության ոչնչացման ինդուստրիայի զարգացման վրա և որքան՝ մարդկության կենսամակարդակի և գոյության ապահովման վրա: Համոզված եմ, որ առաջինի ծախսերը հազարապատիկ անգամ ավելի են: Ուրեմն, պատերազմների ու ինտերվենցիաների համար գումար կա, իսկ հրդեհներ մարելու կարողություն չկա, առողջապահության և կրթության, սոցիալական ապահովության համար չկա:
Գարիկ Քեռյան