Շուտով Սամոդուռը կհայտարարի, որ սա Երևան քաղաքի սովորական ընտրություններ չեն, որ իրեն ամուր մանդատ է պետք՝ «խաղաղության օրակարգի» համար:
-Ընտրելով մեզ՝ ընտրում եք խաղաղությունը, -երևանյան հրապարակներից կբարբաջի՝ մի ողջ սերունդ ցեղասպանած սրիկան:
Գործի կլծվեն ձեզ հայտնի, այսպես կոչված, օլիգարխները, Վահագն Հովակիմյանի ընտրական հանձնաժողովը, տասնյակ պրոպագանդիստ լրագրողները, խմբագիրները, վերլուծաբանները, կիսաֆեյք ընդդիմությունը:
Բնականաբար, այս պայմաններում, ժողովրդի ճնշող մեծամասնությունը խեղկատակությանը չի մասնակցի ու քվեարկության արդյունքներով քաղաքապետ կդառնա՝ Սամոդուռի մանկլավիկ, երկիրը վարի տված ու այդ ֆոնին բիրդան աղա դարձած, զինվորական ծառայությունից խուսափած՝ Ավինյան Տիգրանը:
Կիսաֆեյք ընդդիմությունը կհայտարարի.
- Մենք ի՞նչ անենք, ժողովուրդը գնաց ընտրեց:
Իսկ Սամոդուռը կասի.
- Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ