Հայաստանյան քաղաքական, տնտեսական, փորձագիտական դաշտը գտնվում է Բաքվի խոշորացույցի տակ:
Բաքվում ուշադիր հետևում են Հայաստանում քիչ թե շատ ազդեցություն ունեցող քաղաքական ու տնտեսական գործիչներին, պատգամավորներին ու նախարարներին գիտեն անուններով, պարբերաբար թարգմանում ու հրապարակում են հայ փորձագետների վերլուծություններն ու մեկնաբանությունները:
Բաքուն մեթոդաբար մշտադիտարկում է Հայաստանում կայացվող որոշումները, անգամ եթե դրանք ունեն բացառապես ներքին նշանակություն:
Իսկ ի՞նչ գիտենք մենք Ադրբեջանի մասին: Քանի՞ ադրբեջանցի պատգամավորի կամ փորձագետի անուն կարող ենք տալ: Ի՞նչ գիտենք ներադրբեջանական քաղաքական կյանքի մասին:
Գրեթե ոչինչ:
Կառավարությանը կից գործող արհեստածին փորձագիտական պոակ-կենտրոնները զբաղված են բացառապես օրվա իշխանությունների քաղաքական օրակարգը սպասարկելով: Անձամբ ես չեմ տեսնում դրանց կողմից արտադրվող այլ պրոդուկտ (իսկ եթե ես չեմ տեսնում, ուրեմն, հավատացեք, այն պարզապես չկա):
Ադրբեջանին տրվող գնահատականներում մենք առավելապես գտնվում ենք դիլետանտական, հաճախ զգացմունքային դաշտում:
Գուցե նաև դրանու՞մ է մեր անհաջողությունների պատճառը:
Վահե ԴԱՎԹՅԱՆ