ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Քաղքենիական մրցակցություն

Քաղքենիական մրցակցություն
11.06.2023 | 23:53

Ընդհանուր առմամաբ, մրցակցությունը մարդկանց ու մարդկային համակարգերի միջև առաջընթացի հիմնական աղբյուրն է։

Բայց կա մարդկանց միջև մրցակցության մի տեսակ, այն է՝ քաղքենիական մրցակցությունը, որը, տխուր և տգեղ երևույթ լինելով հանդերձ, նաև մեծ ծախսեր պահանջող է, ինչն ուղիղ գծով խանգարող հանգամանք է իսկական պրոգրեսի համար, մի ոլորտ, որտեղ մենք ուրիշներին շատ ենք զիջում։

Երբ սկսում ես այս ուղղությամբ մտածել, ապա, կամա թե ակամա, մարդու աչքի առաջ են գալիս մեր գերեզմանոցների տեսարանները՝ իրենց ահռելի ծախսերով, որոնք կարող էին ներդրված լինել իսկական առաջընթաց ապահովող ոլորտներում։

Բացի դրանից, ակամայից սկսում ես նաև ուրիշ աչքերով նայել անցյալից մեզ ժառանգություն մնացած հատուկենտ խաչքարային անտառներին։

Իհարկե, իրավամբ դրանք կարող են դիտվել նաև որպես կիրառական արվեստի հրաշալի նմուշներ, բայց եթե դրանց նայում ենք մեր այսօրվա պրոբլեմների տեսանկյունից, ապա այլ բնույթի մտորումներ են առաջ գալիս։

Սովորաբար, գլոբալ նպատակի բացակայությունը կամ էլ դրա խառնելը կենսաբանական ու կենցաղային նպատակների հետ, կասեցնում են իսկական առաջընթացը, այդ իսկ պատճառով, լուրջ մտորումների տեղիք են տալիս։

Միասնական և լուրջ նպատակի բացակայությունը ծնում է բազմաթիվ երկրորդական բնույթի նպատակներ, այդ թվում՝ բոլորը բոլորին հաղթելու քաղքենիական կործանարար կենսափիլիսոփայությունը, որի մշտական ու դարավոր զոհն ենք մենք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2982

Մեկնաբանություններ