«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

ՈՒնեցածը չկորցնելու միակ հնարավոր լուծումը

ՈՒնեցածը չկորցնելու միակ հնարավոր լուծումը
09.06.2023 | 14:55

Ցավալիորեն, մենք մեր վերլուծությունների և երևույթների բացատրության հիմքում դնում ենք ոչ թե գիտական մոտեցումները, այլ էմոցիաներն ու մեր ցանկությունները։

Եթե դիտարկում ենք այնպիսի բարդ ու հիրավի ֆենոմենալ երևույթ, ինչպիսին մեր գոյատևելն է հազարամյակների ընթացքում, ապա դա համարում ենք պայքարի, հերոսությունների և հայրենասիրության արդյունք և դրանով իսկ մի կողմ ենք դնում փաստերն ու էլեմենտար տրամաբանությունը։

Եթե շատ պատմության խորքերը չգնանք և անալիզի համար բավարարվենք վերջին հազարամյակով, ապա ակնհայտ է, որ մենք հիմնականում գոյատևել ենք թուրքերի գերիշխանության պայմաններում։

Այդ պայմաններում և՛ հայերը, և՛ հույները, որոնք իրար շատ նման էին իրենց կյանքով ու մտածելակերպով, արժանացել են համարյա նույն ճակատագրին։

Որպեսզի որևէ թույլ ժողովուրդ կարողանա գոյատևել վայրագ միջավայրում, նա պետք է կռվի և, ուժեղին հաղթելով, գոյատևի կամ էլ այնքան հնազանդ ու օգտակար լինի վայրագ նվաճողի համար, որ նրա գոյությունը, ընդհանուր առմամբ, ձեռնտու լինի վերջինիս։

Ավելի անհնազանդ և պակաս օգտակար բազմաթիվ ժողովուրդներ, բախվելով ավելի հզոր ուժի հետ, կամ կոտորվել են, կամ էլ ձուլվել հզորի հետ։

Թվում է, որ և՛ հայերը, և՛ հույները, մասամբ ձուլվելով թուրքերի հետ, որի մասին վկայում է ժամանակակից թուրքերի գենետիկան ու արտաքինը, բայց և գոյատևել են իրենց օգտակար հատկությունների շնորհիվ։

Իհարկե, հասկանալի է, որ ասվածը մեզ չի բնութագրում դրական կողմից, բայց մյուս կողմից էլ, եթե կռվով գոյատևած լինեինք, ապա այսօր այս հոգեբանությունը չէինք ունենա։

Դա էլ իր հերթին ապացույց է, որ հնազանդ ու օգտակար լինելով և ուրիշին ծառայելով ենք գոյատևել։

Դրա մյուս ապացույցն էլ այն է, որ և՛ մենք, և՛ հույները, հենց որ ուրիշների բզելով փորձեցինք պայքարով ինչ-որ բանի հասնել, գենոցիդվեցինք ասորիների հետ միասին։

Ուրիշ բան է, որ ներկա պայմաններում խելամտորեն կազմակերպված պայքարը թշնամու դեմ ունեցածը չկորցնելու միակ հնարավոր լուծումն է։

Ընդհանրապես, պատմության մեջ և մարդկային հարաբերություններում նման երևույթներ շատ են եղել, ինչը կարող է բնութագրվել որպես «տաղանդավոր և հավատարիմ ստրուկի» մոդել։

Մանավանդ մարդկային հարաբերություններում նման երևույթը բավականին մեծ տարածում ունի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4493

Մեկնաբանություններ

մբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am