«Մայր Հայաստան» վերկուսակցական շարժում:
Ինչու՞ է այն պետք:
Դեռ երեկ էր չէ՞, որ «Զարթնիր լաո» քայլերթով փողոցներն էին չափչփում:
Եվ ուշացումով հասկացան, որ քնած լաո չկա:
Այդ լաոյին 2018 թվին արթնացրել է ու իր հետևից տարել
Ռուբին Հուդի ու Լուի Բոնապարտի կերպարները համատեղող-մարմնավորող մի գավառական պոպուլիստ դերակատար:
Իսկ այդ լաոն 5-10 հազար դրամով ձայն վաճառող էն
մոտ 750 հազար՝ բոլորից մոռացված, արհամարհված
զանգվածն էր:
Զանգված, որին ընտրությունների նախօրյակին «մարդու տեղ» էին դնում թաղային հեղինակությունները:
Հիմա գավառական բոնապարտիկի հենարան դարձած այդ
մասսային է հարկավոր վերադարձնել ելման դիրք:
Վերադարձնել նախկին «զորանոցները», նախկին կարգավիճակին:
Տեսե՞լ եք, թեկուզ ֆիլմերում, թե ինչպես են փրկում ինչ-ինչ պատճառով խրտնած ու դեպի անդունդ սլացող ձիերի երամակը:
Լավագույն հովատակ հեծած ձիավորները քշում, հայտնվում են երամակի առջևում և ուղություն տալիս
երամակին:
Տանում իրենց ցանկացած ուղղությամբ:
«Մայր Հայաստան» շարժումը, իմ կարծիքով, հենց այդ հեծյալների խումբն է:
Որ իշխանության հենարանին կփորձի տանել իր հետևից:
Չնայած խիստ եմ կասկածում:
Նպատակը հոյակապ է:
Իրականացման մեթոդիկան խիստ, չափազանզ խիստ մշուշոտ:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ