«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ո՞նց եք էս ոչ մի բանին ընտրել ձեր երկրի ղեկավար

Ո՞նց եք էս ոչ մի բանին ընտրել ձեր երկրի ղեկավար
25.05.2023 | 08:30

Հայաստանի Հանրապետության հարգելի գործարարներ,

ձեզ եմ ներկայացնում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի տվյալները:

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին:

Ըստ իր ուսուցիչների, դպրոցական տարիներին աչքի է ընկել կոնֆլիկտային բնավորությամբ:

Չի ծառայել զինված ուժերում:

Չունի բարձրագույն կրթություն:

Հիմնական զբաղմունքը եղել է փողի դիմաց սրա-նրա վրա պատվերով հոդվածներ գրելը կամ չգրելը:

Նախկինում դատված:

Աչքի է ընկնում առանձնահատուկ ստախոսությամբ:

Կասկածվում է շիզոֆռենիայով տառապելու մեջ:

Կոնֆլիկտային է, հաճախ անհարկի բռնկվող:

Ընկերական շրջապատում հայտնի է բոլորին գցելու և դավսճանելու բնավորությամբ:

Արտաքինից միշտ չսափրված, փնթի և շատակեր:

Հարց` նման կենսագրությամբ անձնավորությանը կընդունեի՞ք Ձեր ընկերությունում աշխատանքի, թեկուզ ստորին օղակում:

Վստահ եմ` ո՛չ...

Բա դուք ո՞նց եք էս ոչ մի բանին ընտրել ձեր երկրի ղեկավար, որ կործանեց այն:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 6416

Մեկնաբանություններ