Այդ ինչպե՞ս եղավ, որ տոտալիտար խորհրդային համակարգում (որը ևս գլոբալիզացիոն տարատեսակ էր) Խորհրդային Հայաստանի կրթական համակարգում ձևավորված
80-ականների և 90-ականների սերունդներից ոչ մեկը ոչ միայն չէր ասի, այլ նաև չէր մտածի, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։
Իսկ հետանկախական 2000-ական 2010-ական թվականների սերունդներից շատերը ոչ միայն համակերպվում են այդ մտքին, այլ նաև բարձրաձայն պաշտպանում են խամաճիկային իշխանության հանձնվողական, պարտվողական քաղաքականությունը։
Արդյոք դրանից չի՞ կարելի եզրակացնել, որ մեր «անկախությունը» ձևական բնույթ է ունեցել, որի ընթացքում թշնամին կարողացել է անարգել իր ուզածով դաստիարակի մեր երիտասարդությանը։
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)