Մայիսի 9-ն է:
Մտածում եմ ինչ-որ բան գրել երբեմնի Եռատոնի առիթով, սակայն չի ստացվում: Ոչ միայն չի ստացվում, այլև մտքերս 1992-ի մայիսի փոխարեն ինձ համառորեն տանում են 2020-ի դաժան նոյեմբեր:
Հաղթանակներից ու ձեռքբերումներից հպարտորեն խոսելը, ինչպես տարիներ առաջ էր, այսօր արդեն դարձել է անհնար: Եվ պայքարող հայ տեսակի աչքերին նայելն է դարձել դժվար, որովհետև այդպիսիները շատ քիչ են:
Բայց ահա հարմարվող հայի աչքերին, որի շարքերը շատ ու բազմաշերտ են, նայելու անհրաժեշտություն, կարծես թե, չկա: Չկա, քանի որ այդպիսիները եղել և մնում են անհաղորդ, ինչպես մայիսի 9-ի հաղթանակի, այնպես էլ նոյեմբերի 9-ի պարտության խորհրդին:
Հ.Գ. Երանի այն օրվան (իսկ այդ օրը, համոզված եմ, գալու է), երբ պայքարող հայերն ավելի շատ կլինեն, քան՝ հարմարվողները: Հենց այդ ժամանակ էլ, նայելով իրար աչքերի, ՄԵՆՔ նորից ու կրկին հպարտորեն կասենք.
-Շնորհավոր Եռատոն:
Իսկ այսօր բավարարվենք 2012-ի այս լուսանկարով:
Սենոր Հասրաթյան