«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Մի´ լռիր, աջակցի´ր Խաչատուրովին, որ պահենք երկիրը»

«Մի´ լռիր, աջակցի´ր Խաչատուրովին, որ պահենք երկիրը»
07.05.2023 | 20:50

Արդեն երրորդ տարին է՝ մայիսի 9-ին մենք չգիտենք մեր անելիքը, ասելիքը։ ՈՒ՞մ ենք շնորհավորում, ինչի՞ համար։ Հաղթանակի կոնցեպտը վերածվել է աբստրակցիայի։

Իմ առաջարկն է.

Այս տարի մայիսի 9-ին տալ կոնկրետ բովանդակություն և կոնկրետ անուն։

Մենք ունենք հաղթանակի շատ կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի բանտարկությունը ազգային ծնկաչոքության ռիտուալ է թշնամու առաջ։ Սա Հայաստանի համար աննախադեպ վիճակ է։

Այսօր մի մեծ խումբ հանրային գործիչներ, քաղաքացիներ միասնաբար հանդես են գալիս՝ սատարելով գեներալ Խաչատուրովին։

Ես առաջարկում եմ՝ այս տարվա մայիսի 9-ը դարձնել Խաչատուրովին սատարելու համահայկական օր։ Իհարկե, մեծ հարց է, թե իրականում ով ում է սատարում, քանի որ իր ամրությամբ, չհանձնվելով, Խաչատուրովը, անգամ կալանքի տակ գտնվելով, շարունակում է պաշտպանել իր երկիրը և քաղաքացուն։

Այս տարվա մայիսի 9-ի մեր գլխավոր խորհրդանիշը գեներալ Գրիգորի Խաչատուրովն է, և մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք փոխադարձաբար պաշտպանել նրան։ Ցանկացած հրապարակային եղանակով՝ փողոցում, սոցցանցերում, ելույթներով, հրապարակումներով, ֆլեշմոբերով, ակցիաներով։

Կիսակոտրված-իներցիոն մայիսի 9-ը վերափոխենք պայքարի ու վճռականության օրվա։ Ամեն մեկս գտնենք մայիսի 9-ը նշելու մեր եղանակը ու սատարենք գեներալին, որն այսօր հաղթանակի իրական խորհրդանիշ է։

Մայիսի 9-ին այս պարզ քայլով սկիզբ դնենք նոր հանրային մեծ շարժման. «Մի´ լռիր, աջակցի´ր Խաչատուրովին, որ պահենք երկիրը»։ Գնանք հանրային համերաշխության բարդ ճանապարհով։

Չվախենանք։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Դիտվել է՝ 2436

Մեկնաբանություններ