«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իսկ Նիկոլ Փաշինյանն իր մանկլավիկների հետ մարզերում նկարվում է

Իսկ Նիկոլ Փաշինյանն իր մանկլավիկների հետ մարզերում նկարվում է
30.04.2023 | 19:01

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատահական չէր այս օրերին մեկնել Թուրքիա, պատահական չէին Ալիևն ու Էրդողանը միասին թևանցուկ գնացել «Բայրաքթար» ԱԹՍ-ների գործարան։

Պատահական չի Ադրբեջանում մեկնարկել պահեստազորայինների 10.000-ոց աննախադեպ զորավարժություն։

Հայաստանի կառավարությունը պարտավոր է մայիս ամսվա համար ճգնաժամային ծրագիր կազմել և պատրաստվել նոր սադրանքի, իսկ Նիկոլ Փաշինյանն իր մանկլավիկների հետ մարզերում նկարվում է։

Հայկական բանակը Հայաստանում և Արցախում պետք է մարտական բարձր պատրաստության վիճակի բերվի։ Հարգելի հրամանատարներ, գիտեմ, որ դուք էլ ՊՆ -ից եք հրամանի սպասում, բայց լավ կլինի, եթե սեփական նախաձեռնությամբ զորքին զգոն պահեք։ Լավի համար ձեզ շնորհակալություն չեն հայտնի, բայց եթե վատ բան եղավ, ձեզ կմեղադրեն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2326

Մեկնաբանություններ