«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու, հրելով դուրս տանելու

Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու, հրելով դուրս տանելու
03.04.2023 | 10:08

Վերջին 1,5 տարվա ընթացքում այս խորհրդարանը ինչ ասես չի տեսել` ՊՊԾ պետի հրահրմամբ ու անմիջական մասնակցությամբ պատգամավոր քաշքշելուց մինչև մեկ պատգամավորի վրա խմբակային հարձակումներ:

Ոստիկանությունն այդ ընթացքում խուլուհամր էր, նույնը վերաբերվում է իրավասու մյուս մարմիններին ու դա այն դեպքում, որ այդ ամենն ուղիղ եթերով արձանագրվում էր:
Այսօր նույն ոստիկանությունը` պետի տեղակալի գլխավորությամբ, խմբով պատգամավոր էր հրմշտելով տանում:
Ինչու՞, որովհետև ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը փորձել էր պաշտպանվել, իսկ ոստիկանությունը ծանր էր տարել, որ իր սիրելի իշխանությունը իր իսկ «պրյոմի» տակ է մնացել:
ՆԳ նախարարը, ոստիկանապետը, նրա տեղակալը երևի կարծում են, որ իրենց պաշտոնը հավերժ է կամ միգուցե հավերժ է իրենց սիրելի իշխանությունը, որի գործունեությունը միայն հայրենիքի հանձնման ու մեր հազարավոր հայրենակիցների նահատակման հետ է ասոցացվում:
Ասեմ իմանաք` ժամանակի հարց է: Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու, հրելով դուրս տանելու ու շատ հավանական է, որ դա անի հենց ձեր սիրելի իշխանությունը` իր հավատարիմ ոստիկաններով, քննիչներով, դատախազներով ու դատավորներով:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3905

Մեկնաբանություններ