Վազգեն Սարգսյանը ժամանակին հիշեցնում էր, որ Մեղրին մի օր Երևանում կպայթի:
Մեղրու պայթելը տեսել էր, իր պայթելը չէր տեսել: Ինչ կարող ես անել` ուժեղների թույլ կողմն իրենց հետ լինելիքը չտեսնելն է:
99-ի հոկտեմբերի 27-ից այսքան տարի անց Մեղրին արդեն ոչ թե Երևանում է պայթել, այլ Երևանն է պայթեցնում իր Հայաստան հավաքական ընկալման մեջ, ու մենք ոչինչ չենք անում, բացի մեզ մորթողի աչքերի մեջ... անտարբեր նայելուց: