ARTSAKHI TEM-ըբոլորիս կոչ է արել «ամեն օր ժամը 19.00-ին միանալու միասնական աղոթքին` հանուն հայրենիքի փրկության»։
Այս կոչը մեզ է ուղարկել լատինատառ և գլխատառերով։
Քանի՜ տարի է անհամբեր սպասում եմ, որ որևէ մեկը ժողովրդին կոչ անի կոնկրետ ու լուրջ մի գործ անելու։ Համազգային ցեխի մեջ ենք և գնալով ավելի խորն ենք խրվում։
Բանականության, տրամաբանության խոր ճգնաժամ է վերացման եզրին կանգնած հայոց երկրում։ Տգիտության, բթամտության «ոսկեդար» է մեզանում։