«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին
12.02.2021 | 20:56

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Շվեդիայի Ռիգսդագում Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամները` Արին Կարապետը, Բյորն Սյոդերը և Ֆրեդրիկ Մալը հղում են անում մի շարք հայտարարությունների, այդ թվում` ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 19-ի, 2020-ի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու պարտավորությանը:

«Մտահոգ լինելով՝ որ Ադրբեջանի` մարդասիրական հարցը քաղաքականացնելու ապակառուցողական մոտեցումն ուղեկցվում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մուտքն արգելափակելու փորձերով, այդպիսով զրկելով նրանց ԼՂ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորությունից, հաշվի առնելով 2020-ի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը, կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան», - ասված է հայտարարության մեջ: Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը գտնում է, որ գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։

«Կոչ ենք անում նաև ԵՄ մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը», - նշում են նրանք:

Դիտվել է՝ 4059

Մեկնաբանություններ