«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իվան Կուլեբա. Ուկրաինան մտադիր է ՀՀ-ի հետ համագործակցության նոր ուղիներ գտնել

Իվան Կուլեբա. Ուկրաինան մտադիր է ՀՀ-ի հետ համագործակցության նոր ուղիներ գտնել
12.02.2021 | 20:47

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է Հայաստանի հետ համագործակցության զարգացման նոր ուղիների գտնել: AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին, կարծում ենք, որ այդ ուղղությունը կարող է պոտենցիալ դառնալ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նաեւ ակնկալում ենք, որ ընթացիկ տարում կվերականգնվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը»,- նշել է Կուլեբան: Նրա խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը խոչընդոտել է արտաքին քաղաքական գործընթացները ողջ աշխարհում, և դիվանագետները ստիպված են հաղորդակցության նոր ձևեր փնտրել։ «Բացառություն չէին նաև հայ-ուկրաինական հարաբերությունները, անցյալ տարվա հունիսի 26-ին բարձր մակարդակով տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Ուկրաինայի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով, որի ընթացքում կողմերը դրական գնահատական տվեցին երկխոսությանը: Ցավոք, մեզ չհաջողվեց լիարժեք իրականացնել մեր մտադրությունները, որոնք արտացոլված էին Ուկրաինայի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև 2019-2020-ի խորհրդատվությունների պլանում, և այժմ մենք հայ գործընկերների հետ համատեղ աշխատում ենք մեր միջպետական երկխոսությունը շարունակելու և այն համակողմանի հարստացնելու ուղղությամբ»,- ընդգծել է դեսպանը:

Կուլեբան հավելել է, որ ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ համատեղ մշակում են հեռանկարային օրակարգի հարցեր, խոսքը քաղաքական երկխոսության աշխուժացման, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար, միջխորհրդարանական համագործակցության ուղիների որոնման, երկու պետությունների միջեւ իրավապայմանագրային բազայի գույքագրման մասին է։

Դիտվել է՝ 3295

Մեկնաբանություններ