«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԱՄՆ-ը գործընկեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար «էներգետիկ անվտանգությանը» առնչվող նոր նախագիծ է նախաձեռնել

ԱՄՆ-ը գործընկեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար «էներգետիկ անվտանգությանը» առնչվող նոր նախագիծ է նախաձեռնել
08.02.2021 | 14:15

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախատեսում է մի շարք գործընկեր երկրներում գործարկել ծրագիր, որը վերաբերում է «տարածաշրջանային էներգիայի մատակարարման անվտանգության, հուսալիության և արդյունավետության բարելավմանը»՝ գրում է RT-ն, որի տրամադրության տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որում ներկայացված են ծրագրի վերաբերյալ որոշ մանրամասներ:


«Ներդրումներ էներգետիկ ակտիվների զարգացման գործում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդրումներ իրականացնել էներգետիկայի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ «ջերմության և էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտներում, էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման ցանցերում, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքներում»: Առաջարկվում է նաև հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքային առաջարկներին, որոնք զգալի ներդրումներ են պահանջում: Բացի այդ, ըստ ծրագրի՝ կապալառուները պետք է որոշեն էներգետիկ ոլորտում ներդրումային նախագծերի ծավալը հետևյալ երկրներում ՝ Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Կոսովո, Մոլդովա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա և Ուկրաինա:
Ծրագիրը պետք է օգնի ամերիկյան բիզնեսի և տեխնոլոգիաների համար շուկաների բացման գործում:

«Գործողությունները պետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցեն գործակալության նպատակներին՝ նվազեցնելով կախվածությունն էներգետիկ ռեսուրսների ներկրումից, սահմանափակելով օտարերկրյա կառավարությունների կամ այլ դերակատարների վնասակար ազդեցությունը ներքին գործերին, ավելացնելով ազգային ինքնաբավությունը և դրական ազդեցություն ունենալով էներգիայի մատակարարման անվտանգության վրա», - ասվում է փաստաթղթում: USAID-ում նշել են, որ եվրոպական և եվրասիական տարածաշրջանների գործընկեր երկրները Ռուսաստանից հիմնականում կախվածություն ունեն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է նավթի և գազի ներկրմանը: «Հետևաբար, այդ պետությունների էներգետիկ ոլորտում կատարվելիք ներդրումները, ըստ ամերիկացի փորձագետների, ուղղակիորեն կազդեն մատակարարումների անվտանգության և հուսալիության բարձրացման վրա, կնվազեցնեն քաղաքական միջամտությունների նկատմամբ խոցելիությունը»,- հստակեցրել են գործակալությունից:

Դիտվել է՝ 3079

Մեկնաբանություններ