Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Որոնողական աշխատանքների արդյունքում, 2020-ի նոյեմբերի 13-ից 2021-ի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն: