Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականները հերթական համատեղ զորավարժություններն են սկսում, այս անգամ՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում։ Վարժանքները կշարունակվեն 10 օր։
«Դրանց նպատակն է համակարգել երկու երկրների գործողությունները պատերազմականին մոտ իրավիճակում», - հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն՝ հավելելով՝ զորավարժություններին կմասնակցեն տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ջոկատներ ու ուղղաթիռներ։ Նախատեսվում է նաև փորձարկել թուրքական ու ադրբեջանական բանակների ստացած նոր սպառազինությունը։