ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գտնում է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է երկխոսություն ծավալեն, սակայն համագործակցության ներուժը «աղբամանն են նետել»:
Պեսկովի խոսքով՝ Բրյուսելից ամեն օր հայտարարություններ են հնչում, որոնք Մոսկվային դուր չեն գալիս:
«Բոլորովին անմտածել և անհիմն պարզապես աղբամանն են նետել: Նկատի ունեմ Ռուսաստանի և Եվրամիության միջև համագործակցության ներուժը»,- ասել է Պեսկովը России 1 հեռուստաալիքի եթերում: ԵՄ-ն նախատեսում է փետրվարին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության պատճառով: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում արգելափակումներ սահմանել, այդ թվում՝ դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը: