Ադրբեջանի նախագահը այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահին և շնորհավորել Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի բացման կապակցությամբ։
Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը նաև կարևորել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի՝ այսօր Մոսկվայում սկսված հանդիպումը, որի ընթացքում կողմերը պետք է քննարկեն տարածաշրջանում ճանապարհների ու հաղորդակցության միջոցների ապաշրջափակման հարցը։ «Զրույցի ընթացքում նախագահները նաև գոհունակություն են հայտնել ռազմավարական համագործակցության վրա հիմնված ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ, և այդ կապերի հետագա ամրապնդման վստահություն հայտնել», - հաղորդում է Ադրբեջանի նախագահական նստավայրը։