«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Թեհրանում

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Թեհրանում
29.01.2021 | 20:28

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Իրանում: Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում նա նշել է, որ Հարավային Կովկասում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունն օգուտ կտա տարածաշրջանի երկրներին: Չավուշօղլուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում ուժի մեջ է հրադադարի ռեժիմը, և պետք է ջանքեր գործադրել, որ մնայուն լինի:

«Հարավային Կովկասում հրադադարը ձեռնտու է բոլորին, բայց ամենաշատը կշահեն Հայաստանն ու հայ ժողովուրդը»,- ընդգծել է նա:
Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Հարավային Կովկասում համագործակցությունը ծրագրվում է «3 + 3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան և Ռուսաստան): «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կառուցողական քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ», - ասել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 4162

Մեկնաբանություններ