«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պուտինը ելույթ կունենա Դավոսի ֆորումում

Պուտինը ելույթ կունենա Դավոսի ֆորումում
24.01.2021 | 14:23

Հունվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում: Միջոցառումը կանցկացվի տեսակոնֆերանսի ռեժիմով: Ֆորումի թեման է վստահության վերականգնումը և սկզբունքների, քաղաքականության և համագործակցության մշակումը:


Համաշխարհային տնտեսական ֆորումի նախօրեին կազմակերպիչները զեկույց են հրապարակել 2021-ի ռիսկերի վերաբերյալ: Հիմնական ռիսկերը կապված են համավարակի և կլիմայի փոփոխության հետ: «Դավոսյան շաբաթը կանցկացվի հունվարի 25-29-ը: Քննարկմանը կմասնակցեն 70 պետությունների կառավարությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ և գիտնականներ, համաշխարհային բիզնեսի առաջնորդներ: Ֆորումի հիմնական նիստը նվիրված է լինելու «Մեծ վերականգնում» թեմային: Ֆորումի մասնակիցներն ուղիներ կփնտրեն կորոնավիրուսի հետևանքով ճգնաժամը հաղթահարելու համար և կքննարկեն, թե ինչպես կարելի է վերականգնել կայուն հասարակությունը:

Դիտվել է՝ 2771

Մեկնաբանություններ