Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում զինծառայողի զոհվելու մասին

Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում զինծառայողի զոհվելու մասին
28.12.2020 | 15:39

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Ղարաբաղում ադրբեջանական դիրքերի վրա հարձակման մասին, զինծառայող է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն:


Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվել է երկու կողմի զոհերի և վիրավորների մասին:

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ