Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Արա Այվազյանը հեռախոսել է Սերգեյ Լավրովի հետ

Արա Այվազյանը հեռախոսել է Սերգեյ Լավրովի հետ
24.12.2020 | 15:34

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ՌԴ Ագ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման, հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող հարցեր:

Արա Այվազյանը որպես առաջնահերթություն ընդգծել է հումանիտար հարցերի հասցեագրումը, տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծումը և նրանց իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։ Նախարարները անդրադարձել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցերի:

Դիտվել է՝ 1814

Մեկնաբանություններ