«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մարսելի քաղաքային խորհրդի կոչը՝ ԼՂ տիրող իրավիճակի վերաբերյալ

Մարսելի քաղաքային խորհրդի կոչը՝ ԼՂ տիրող իրավիճակի վերաբերյալ
23.12.2020 | 14:30

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Մարսելի քաղաքային խորհրդի կոչը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ. «2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որը հայտնի է Լեռնային Ղարաբաղ անվամբ: Ադրբեջանի Հանրապետության կողմից օգտագործված զանգվածային ռազմամիջոցները (հրթիռներ, ծանր հրետանի, զինված անօդաչու թռչող սարքեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր, մարտական ավիացիա, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների զանգվածային ռմբակոծություններ, միջազգային իրավունքով արգելված կլաստերային զինամթերքի օգտագործում) ապացուցում են, որ տարածքային անհամաձայնությունից անդին խոսքն այս տարածքից հայ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու իրական փորձի մասին է։
2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց հրադադար, որն ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ին: Արցախի Հանրապետության մի զգալի մասը, որ բնակիչները հարկադրված լքել էին, զավթվել է Ադրբեջանի կողմից: Մարսելի հետ բարեկամության հռչակագիր ստորագրած Մարտակերտ քաղաքը մնում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, կան ինչպես նյութական, այնպես էլ մարդկային զգալի վնասներ:


Այսպիսով՝ Արցախի Հանրապետության բնակիչների անվտանգությունն ապահովված չէ: Այս իրավիճակից ելնելով՝ Սարսել քաղաքը միաձայն.
– Հաստատում է հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, որը կերաշխավորի խաղաղ բնակչության կայուն անվտանգությունը:
– Հաստատում է Արցախի Հանրապետությունը լքած խաղաղ բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ հետ վերադառնալու բացարձակ անհրաժեշտությունը:
– Կոչ է անում միջազգային հարթակում Եվրոպական միության և ՄԱԿ-ի ներգրավվածությամբ, Մինսկի խմբի օրինակով, միջոցներ իրականացնել, որպեսզի ընհանուր համաձայնեցված լուծում գտնվի, որը թույլ կտա հայերի կայուն և անվտանգ հաստատումը Արցախի Հանրապետության ողջ տարածքում:
– Ճանաչում է Արցախի Հանրապետության հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգության երաշխիքի միակ հնարավորություն:
– Կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել վերջինիս իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով:
– 5000 եվրոյի չափով օժանդակություն է տրամադրում Ֆրանսիայի համահայկական հիմնադրամին` հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն

Դիտվել է՝ 3242

Մեկնաբանություններ