ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հայտնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են նոյեմբերի 9-ի ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության կատարման ընթացքը:
«Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Բայրամովի և Լավրովի հեռախոսազրույցը, նախարարները մտքեր են փոխանակել եռակողմ հայտարարության կատարմանը և երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ», - հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նախարարներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին: