Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ՌԴ ԱԻՆ-ը 80 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղ

ՌԴ ԱԻՆ-ը 80 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղ
18.12.2020 | 16:47

ՌԴ-ից մարդասիրական բեռով 15 բեռնատար է ժամանել Լեռնային Ղարաբաղի բնակավայրեր՝ ընդհանուր 80 տոննա քաշով: ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂՀ բաշխման կետեր. 15 բեռնատար շարժվել է դեպի Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան: Օգնությունը կբաշխվի բնակիչներին ՝ բնակարանների վերականգնման հարցում օգնելու համար:


Մարդասիրական բեռը ներառում է էլեկտրակայաններ, շինանյութեր, հակահրդեհային ավտոցիստերններ և կենցաղային իրեր:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ