ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` կայուն խաղաղության հասնելու համար, հայտարարել է նրա խոսնակ Ստեփան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին կանգնել երկխոսության ճանապարհին, որը տանում է տարածաշրջանային խաղաղության, կայունության ու բարգավաճման: ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել հակամարտությունից տուժածների մարդասիրական կարիքների լուծմանը, և համապատասխան դիմումների դեպքում ավելացնել օգնությունը Հայաստանին ու Ադրբեջանին», - ասել է Գլխավոր քարտուղարի խոսնակը: