Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, թե Ֆրանսիան շուտով «կազատվի Մակրոնից», բնորոշելով նրան «երկրի վրա ծառացած բեռ»։ Փարիզն ու Ակարան փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում նաև ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, Մակրոնը պնդում էր, որ Թուրքիան սադրիչ քայլեր է ձեռնարկում և հակամարտության գոտի տեղափոխում սիրիացի վարձկանների։
Անկարան մեղադրում էր Ֆրանսիային կողմնակալ վերաբերմունքի և հայկական կողմին աջակցելու համար։ «Մակրոնը բեռ է Ֆրանսիայի համար։ Մակրոնն ու Ֆրանսիան այժմ շատ վտանգավոր փուլով են անցնում, և ես հույս ունեմ, ու Ֆրանսիան կձերբազատվի Մակրոնի նման գլխացավանքից որքան հնարավոր է արագ», - ուրբաթօրյա նամազից հետո դիմելով հավատացյալներին՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։